Company Overview

ՖԼԵՇ ընկերությունն ունի ավելի քան 30 տարվա պատմություն, որի առաքելությունն է զարգացնել և կատարելագործել ճանապարհային ենթակառուցվածքները՝ ստեղծելով հուսալի, անվտանգ և ժամանակակից միջավայր շարժման ընթացքում։ Մենք տրամադրում ենք ոչ միայն բարձրորակ վառելիք և պրոֆեսիոնալ սպասարկում, այլև դրական էներգիայի լիցքավորում՝ թե՛ մեքենայի, թե՛ նրա վարորդի ու ուղևորների համար։ Մեր լցակայանները վերածվում են կանգառների, որտեղ վերականգնվում է էներգիան՝ շարունակելու ճանապարհը նոր ուժով:

Իր ողջ գործունեության ընթացքում ՖԼԵՇ-ը՝ հիմնվելով սեփական և միջազգային փորձի վրա, ստեղծել է սեփական ասելիքը հայկական շուկայում, դարձել է մի շարք կազմակերպությունների վստահելի գործընկերը:

Ոգեշնչվելով սեփական աշխատանքներից ստացված արդյունքներով, գործընկերների գոհունակությամբ և իր աշխատակազմի ստեղծագործականությամբ՝ ՖԼԵՇ-ը մշտապես իր առջև դնում է նոր նպատակներ՝ կյանքի կոչել գաղափարներ, որոնք կլինեն գործընկերների հաջողության գրավականը:

  • ավելի քան 100 լցակայան ամբողջ Հայաստանում

  • շուրջ 7000 գործընկեր կազմակերպություն

  • 500 աշխատակից     
     

Մեր արժեքներն են՝

  • Ողջամտություն

  • Հավատարմություն

  • Եռանդ

  • Սրտացավություն

            

Մենք առաջարկում ենք.    
 

  • Թիմբիլդինգներ

  • Բժշկական ապահովագրություն

  • Կատարողականի հիման վրա բոնուսային համակարգ

  • 6 վճարովի օր (day off) հնարավորություն մեկ տարվա ընթացքում

  • Ընկերության ծառայություններից արտոնլյալ օգտվելու զեղչեր

  • Նվեր ծննդյան օրվա կապակցությամբ

     

 

 

ՖԼԵՇ ՝ վստահի՛ր

Company Details
34 Jobs Posted
Enums.headcount.HeadCount201_500
Job Openings
All Jobs 5
Other 5