ԼԻԳԱ Ինշուրանսը Հայաստանի խոշորագույն ապահովագրական ընկերությունն է, որը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրում է զանազան ապահովագրական ծառայություններ բազմաթիվ տեսակի ռիսկերից պաշտպանելու նպատակով:
ԼԻԳԱ Ինշուրանս /նախկինում՝ ՌԳՍ-ԱՐՄԵՆԻԱ/ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. և գործում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «Ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 4,5 միլիարդ դրամ (10,8 միլիոն ԱՄՆ դոլար): Ընկերությունում աշխատում է ավելի քան 1100 մարդ, այդ թվում մոտ 800 ԱՁ ապահովագրական գործակալներ: Նրանցից շատերը Հայաստանի ապահովագրական շուկայի լավագույն մասնագետներից են:Ընկերությունում աշխատում է 250 հաստիքային աշխատակից, նրանցից շատերը Հայաստանի ապահովագրական շուկայի լավագույն մասնագետներից են:
Մենք ունենք գրասենյակների ամենամեծ ցանցը, ավելի քան 250 հաստիքային աշխատակից, և ամենաշատ գործակալների, որոնց ամենօրյա աշխատանքի շնորհիվ ապահովագրությունը Հայաստանում դառնում է ավելի հասանելի, որակյալ և հուսալի: Զարգացած երկրներում ապահովագրությունը վաղուց դարձել է կյանքի անբաժանելի մաս: Մենք դեռ հեռու ենք արևելյան երկրներից, սակայն վստահ քայլեր ենք անում մեր երկրում քաղաքակիրթ ապահովագրական մշակույթ ձևավորելու, քաղաքակիրթ ապահովագրական շուկա ստեղծելու ուղղությամբ: Ահա թե ինչու մենք միշտունենք հետաքրքիր առաջարկներ ամենատարբեր մասնագիտություններ և միանգամայն տարբեր սպասումներ ունեցող մարդկանց համար:
Ընկերության կողմից տրամադրվող արտոնություններ
Բժշկական ապահովագրություն փորձաշրջանից հետո
Ընկերության պրոդուկտներից մինչև 30% զեղչով օգտվելու հնարավորություն /աշխատակիցների և ընտանիքի անդամների համար/
24 /20+4/ աշխատանքային օր ամենամյա արձակուրդ
Վճարվող Day off-եր՝ եռամսյակի ընթացքում մինչև 3 օր
Կորպորատիվ սակագներով բանկային և հեռահաղորդակցության ծառայություններից օգտվելու հնարավորություն
Կորպորատիվ սակագներով մարզասրահներից օգտվելու հնարավորություն
Կորպորատիվ ուսուցման համակարգ /ընկերության կորպորատիվ թրեյներների կողմից կազմակերպվող դասընթացներ/
Մասնագիտական թրեյնինգներին մասնակցելու հնարավորություն /դրսի մասնագետների կողմից անցկացվող դասընթացներ/
Մասնագիտական ուսուցման և որակավորման քննությունների հատուցման հնարավորություն
Մասնագիտական զարգացման և կարիերայի աճի հնարավորություն
Ֆինանսական աջակցություն աշխատակիցների ամուսնության, երեխաների ծննդյան և այլն կապակցությամբ:
