Քարտային զեղծարարությունների մոնիթորինգի գիշերային հերթափոխի մասնագետ

Աշխատանքի նկարագրություն

Իրականացնել բանկի կողմից թողարկված վճարային քարտերով և սպասարկման կետերում կատարվող գործարքների մշտադիտարկում և վերլուծություն՝ զեղծարարությունների կանխարգելման, ռիսկային գործարքների բացահայտման և հաճախորդների միջոցների անվտանգության ապահովման նպատակով։ Անհրաժեշտության դեպքում կատարել քարտերի բլոկավորում/ապաբլոկավորում և կապ հաստատել քարտապանների հետ՝ գործարքների իսկությունը ճշտելու նպատակով։

Աշխատանքային պարտականություններ

  • SmartVista համակարգի միջոցով իրական ժամանակում իրականացնել բանկի կողմից թողարկված քարտերով կատարվող գործարքների մոնիթորինգ
  • Իրականացնել բանկի կողմից սպասարկվող տերմինալների միջոցով կատարված գործարքների ամենօրյա մշտադիտարկում՝ զեղծարարությունների կանխարգելման նպատակով
  • Ուսումնասիրել և վերլուծել վճարահաշվարկային համակարգերից ստացված տեղեկատվությունը՝ ռիսկային գործարքների և հնարավոր զեղծարարությունների բացահայտման նպատակով
  • Կապ հաստատել քարտապանների հետ, իրականացնել հարցումներ և ճշտումներ՝ գործարքների իսկությունը հաստատելու համար
  • Անհրաժեշտության դեպքում իրականացնել քարտերի բլոկավորում և ապաբլոկավորում՝ սահմանված ընթացակարգերի համաձայն
  • Վարել և ներկայացնել ամենօրյա հաշվետվություններ
  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ։

Անհրաժեշտ պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Վճարային քարտերով գործառնությունների, քարտային զեղծարարությունների կանխարգելման և մոնիթորինգի ոլորտում գիտելիքները և փորձը կդիտվեն որպես առավելություն
  • MS Office փաթեթի գերազանց իմացություն
  • ՀԾ-Բանկ ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
  • Գիշերային հերթափոխով աշխատելու պատրաստակամություն
  • Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ
  • Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն
  • Պատասխանատվության բարձր զգացում և մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Թիմային աշխատանքի և հաղորդակցման լավ հմտություններ
Tell your friends