Աշխատաժամեր՝ հերթափոխային

 

Աշխատանքի նկարագրություն

Բանկի գործող և պոտենցիալ հաճախորդների տեղեկատվական զանգերի աջակցություն, սոցիալական կայքերի և այլ առցանց հարթակների միջոցով նամակագրություն: Վաճառքների խթանման նպատակով ելքային հեռախոսազանգերի իրականացում:

 

Աշխատանքային պարտականություններ

  • Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ գործող և նոր հաճախորդներին խորհրդատվության տրամադրում 
  • Հաճախորդներին հասանելի համակարգերի օգտագործման հետ կապված տեխնիկական աջակցության իրականացում
  • Մուտքային զանգերի գծով խաչաձև վաճառքների իրականացում
  • Վաճառքների խթանման նպատակով ելքային հեռախոսազանգերի իրականացում տարբեր թիրախային խմբերի, ինչպես նաև ընկերության այլ կարիքներից ելնելով, նախահաստատված ցուցակների հիման վրա
  • Հաճախորդների խնդիրների բացահայտում, արագ կարգաբերում, ինչպես նաև առաջադրված և չլուծված հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանցում համապատասխան բաժիններ կամ անմիջական ղեկավարին
  • Հաճախորդների հեռախոսազանգերով ստացված բողոքների և առաջարկների ընդունում և փոխանցում դիմում-բողոքները համակարգող աշխատակցին
  • Զանգերի կենտրոնում այլ ընթացիկ աշխատանքների կատարում

 

Անհրաժեշտ պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Հաճախորդների սպասարկման ոլորտում 1 տարվա աշխատանքային փորձ
  • Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
  • Համակարգչային գիտելիքներ` Microsoft Office, ՀԾ Բանկ համակարգ
  • Հաղորդակցման և միջանձնային շփման գերազանց հմտություններ
  • Դինամիկ, արագ փոխվող միջավայրում աշխատելու ունակություն 
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Հայերենի գերազանց իմացություն
  • Ռուսերեն կամ անգլերեն լեզուների լավ իմացություն
Job Details
Permanent
Tell your friends