Կորպորատիվ խնդրահարույց ակտիվների վերականգնման բաժնի գլխավոր մասնագետ

Աշխատանքի նկարագրություն

Բանկի կորպորատիվ խնդրահարույց ակտիվների վերականգնմանն ուղղված աշխատանքների իրականացում:


Աշխատանքային պարտականություններ

  • Խնդրահարույց վարկերի վերադարձն ապահովելու նպատակով՝ վարկային գործարքի մասնակիցների հետ բանակցությունների իրականացում, դրանց համապատասխան առաջարկությունների ներկայացում
  • Խնդրահարույց վարկերի հաշվառում, գործող կարգավիճակների վերաբերյալ տեղեկության գրանցում համապատասխան ռեեստրներում, տարաբնույթ վերլուծությունների, ինչպես նաև դրանց հիման վրա կանխատեսումների իրականացում: 
  • Վարկային պարտավորությունների պատշաճ կատարման անհրաժեշտության վերաբերյալ իրազեկող և Բանկի կողմից գրավի առարկա հանդիսացող գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու մասին հաճախորդներին ուղարկման ենթակա գրավոր ծանուցման կազմում, ուղարկում, ստացականների հաշվառում ու պահպանում
  • Խնդրահարույց վարկային պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման նպատակով՝ հաճախորդներին սպասարկում և տեխնիկական հարցերով աջակցություն
  • Վարկառուների հետ վարկի մարմանն խոչընդոտող կամ վարկի մարումը իրականացնելը հետաձգող հարցերի պարզում և դրանց լուծմանն ուղղված առաջարկների ներկայացում ծառայության պետին
  • Խնդրահարույց վարկերի վերլուծություն, առաջարկությունների ներկայացում
  • Խնդրահարույց վարկառուի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներիկատարում


Անհրաժեշտ պահանջներ

  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
  • Երկու տարվա բանկային աշխատանքի փորձ վարկավորման, չաշխատող ակտիվների հավաքագրման ոլորտում
  • ֆինանսական վերլուծություն, տվյալների բազայի հետ աշխատանքի հմտություններ,
  • բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր իմացություն
  • Բանակցային հմտություններ, տեղեկատվության և ֆինանսական վերլուծության ունակություն, վարկունակության գնահատման մոդելների տիրապետում,
  • Սեղմ ժամանակներում և լարված իրավիճակներում աշխատելու ունակություն,
  • MS Office-ի տիրապետում, ՀԾ Բանկ համակարգի տիրապետում
  • Իրավաբանական անձանց ֆինանսական ցուցանիշների վերլուծության հմտություններ
  • Հաղորդակցության հմտություն
  • Հայոց լեզվի բանավոր և գրավոր խոսքի գերազանց տիրապետում
  • Ռուսերեն, անգլերեն լեզուների տիրապետում (գրավոր և բանավոր)

Job Details
Permanent
Tell your friends