Աշխատանքի նկարագրություն
ՀՀ օրենքի և Բանկի ներքին ընթացակարգերի համաձայն հաճախորդների վարկային գործառնությունների և դրանց ապահովման միջոցների ձևակերպում:
Աշխատանքային պարտականություններ
Բանկի համակարգում տրամադրվող ֆինանսավորման գործիքների (վարկի, վարկային գծի, օվերդրաֆտի, բանկային երաշխիքի, ֆինանսական վարձակալության (լիզինգի), դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) տրամադրման և դրանց կատարման ապահովման միջոցների հետ կապված անհրաժեշտ պայմանագրերի ձևակերպման, նոտարական կարգով վավերացման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման իրականացում
Գրավի առարկաների պետական գրանցման` արգելանքի կիրառման կազմակերպում
Մարված վարկերի և/կամ Բանկի իրավասու մարմնի կողմից կայացված որոշման համաձայն ապահովման միջոց հանդիսացող գրավների գրավից ազատման գործառույթների իրականացում
Վարկերի ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկաների վերաբերյալ Բանկի վարչության որոշումների կամ համապատասխան ստորաբաժանումների դրական եզրակացությունների հիման վրա համապատասխան համաձայնությունների տրամադրում
Հաճախորդների պարտավորությունների ճշգրտման, խմբագրման և զիջման ձևակերպում
Անհրաժեշտ պահանջներ
Բարձրագույն տնտեսագիտական, իրավաբանական, տեխնիկական կրթություն
Երկու տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում
Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
Առաջնորդության հմտություն
Հաղորդակցման հմտություններ
Ժամանակի կառավարում
Վերլուծական մտածողություն
MS Office, Mulberry, ՀԾ ծրագրերի իմացություն
Ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների բազային իմացություն
