Աշխատանքի նկարագրություն

 

ՀՀ օրենքի և Բանկի ներքին ընթացակարգերի համաձայն հաճախորդների վարկային գործառնությունների և դրանց ապահովման միջոցների ձևակերպում:

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Բանկի համակարգում տրամադրվող ֆինանսավորման գործիքների (վարկի, վարկային գծի, օվերդրաֆտի, բանկային երաշխիքի, ֆինանսական վարձակալության (լիզինգի), դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) տրամադրման և դրանց կատարման ապահովման միջոցների  հետ կապված անհրաժեշտ պայմանագրերի ձևակերպման, նոտարական կարգով վավերացման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման իրականացում

  • Գրավի առարկաների պետական գրանցման` արգելանքի կիրառման կազմակերպում

  • Մարված վարկերի և/կամ Բանկի իրավասու մարմնի կողմից կայացված որոշման համաձայն ապահովման միջոց հանդիսացող գրավների գրավից ազատման գործառույթների իրականացում

  • Վարկերի ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկաների վերաբերյալ Բանկի վարչության որոշումների կամ համապատասխան ստորաբաժանումների դրական եզրակացությունների հիման վրա համապատասխան համաձայնությունների տրամադրում

  • Հաճախորդների պարտավորությունների ճշգրտման, խմբագրման և զիջման ձևակերպում

     

Անհրաժեշտ պահանջներ

 

  • Բարձրագույն տնտեսագիտական, իրավաբանական, տեխնիկական կրթություն

  • Երկու տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում

  • Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն

  • Առաջնորդության հմտություն

  • Հաղորդակցման հմտություններ

  • Ժամանակի կառավարում

  • Վերլուծական մտածողություն

  • MS Office, Mulberry, ՀԾ ծրագրերի իմացություն

  • Ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների բազային իմացություն

Job Details
Permanent
Tell your friends