Աշխատանքի նկարագրություն

Բանկում համապատասխանության ապահովման գործառույթի՝ օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացում, համապատասխանության ապահովման կորպորատիվ մշակույթի խրախուսում և պահպանում

Աշխատանքային պարտականություններ

  • Բանկի գործունեությանն առնչվող հիմնական իրավական և վերահսկողական պահանջների ապահովման հետ կապված ռիսկերի բացահայտում, գնահատում, կառավարում և համապատասխան շրջանառության ապահովում
  • Բանկի գործունեության  հետ կապված օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի փոփոխությունների մոնիթորինգ, դրանց հետ կապված հնարավոր ռիսկերի գնահատում
  • Բանկի գործունեության՝ համապատասխանության ապահովման գծով թերությունների և խախտումների բացահայտում, այդ թվում՝ տարբեր ռիսկային աղբյուրների ուսումնասիրությամբ, անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ միջոցառումների իրականացում
  • Բանկում էթիկական և կորպորատիվ մշակույթի խրախուսում և աջակցում
  • Իրավական, վերահսկողական և էթիկական պարտավորությունների հիմնական ոլորտներում պատշաճ գործընթացների և հսկողական մեխանիզմների ապահովում, պարբերաբար մոնիթորինգի իրականացում
  • Բանկի այլ ստորաբաժանումներին համապատասխանության ապահովման գծով խորհրդատվության տրամադրում, եզրակացությունների նախագծում
  • Բանկի համապատասխանության ապահովման տարեկան ծրագրի կազմման աշխատանքների մասնակցություն և իրականացման ապահովում
  • Համապատասխանության ապահովման գծով սեմինարների, քննարկումների և դասընթացների կազմակերպում
  • Ներքին հաշվետվությունների նախագծում

Անհրաժեշտ պահանջներ

  • Բարձրագույն տնտեսագիտական/իրավաբանական կրթություն
  • Բանկային համակարգում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
  • Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
  • Ներքին հսկողական համակարգերի իմացություն
  • Համապատասխանության գծով որակավորման առկայությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Բարձր պատասխանատվության զգացում
  • Ռազմավարական մտածողություն
  • Հայոց լեզվի բանավոր և գրավոր խոսքի գերազանց տիրապետում, ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների գերազանց իմացություն

Job Details
Permanent
Tell your friends