Հաստիք՝ Website Content Writer | Կայքի կոնտենտ մենեջեր

Աշխատանքի նկարագրություն
Փնտրում ենք կայքի կոնտենտ մենեջեր, ով պատասխանատու կլինի ընկերության կայքի բովանդակության ստեղծման, խմբագրման և կառավարման համար։ Հաստիքը ներառում է կայքի բոլոր էջերի բովանդակության, նորությունների բաժնի նյութերի և SEO բովանդակության պատրաստում՝ ապահովելով հստակություն, միատեսակ ոճ և համապատասխանություն բրենդային ու բիզնես նպատակներին։

Աշխատանքային պարտականություններ

  • Գրել, խմբագրել և թարմացնել կայքի էջերի բովանդակությունը
  • Պատրաստել նյութեր նորությունների բաժնի համար՝ ներառյալ հայտարարություններն, ընկերության թարմացումները ու լայվսթայլ նյութերը
  • Ստեղծել SEO-համապատասխան բովանդակություն՝ հիմնված բանալի բառերի և որոնողական պահանջների վրա
  • Վերանայել և բարելավել առկա բովանդակությունը՝ ապահովելով հստակություն, ճշգրտություն և արդիականություն
  • Պատրաստել on-page SEO տարրեր՝ վերնագրեր, meta title, meta description
  • Համագործակցել ներքին թիմերի հետ՝ հրապարակման համար անհրաժեշտ բովանդակությունը վերջնականացնելու նպատակով
  • Ապահովել, որ ամբողջ բովանդակությունը համապատասխանի բրենդի հաղորդակցման ոճին, բիզնես պահանջներին և օրենքին

Անհրաժեշտ պահանջներ

  • Աշխատանքային փորձ բովանդակության ստեղծման, քոփիռայթինգի կամ հարակից ոլորտում
  • Հայերեն և անգլերեն գրելու, խմբագրելու և սրբագրելու լավ հմտություններ
  • SEO տեքտսեր գրելու և կայքի բովանդակության կառուցման սկզբունքների իմացություն
  • Հստակ, գրավիչ և ընթերցողին հասկանալի տեքստեր գրելու կարողություն
  • Ուշադրություն մանրուքներին և ժամկետների պահպանման կարողություն

Աշխատանքային պայմաններ

  • Աշխատավարձ՝ կախված թեկնածուի մասնագիտական որակներից
  • Պայմանագիրը ժամկետային է՝ 1.5 տարի ժամկետով

Job Details
Temporary
Tell your friends
Related Jobs
See All