Աշխատանքի նկարագրություն

Փնտրում ենք ստեղծագործ և նախաձեռնող մարքեթինգի մասնագետ, ով կմշակի և կիրականացնի մարքեթինգային արշավներ, կնպաստի բիզնես նպատակների իրականացմանն ու հաճախորդների ներգրավվածության աճին։


Աշխատանքային պարտականություններ

  • Մշակել ստեղծագործ գաղափարներ և ինտեգրված մարքեթինգային հաղորդակցման արշավներ՝ բանկային պրոդուկտների, ծառայությունների և կորպորատիվ նախաձեռնությունների համար
  • Պլանավորել, համակարգել և իրականացնել մարքեթինգային արշավներ հաղորդակցման բոլոր ալիքներով
  • Մշակել արշավների հիմնական հաղորդագրությունները, հաղորդակցման պլանները, բովանդակությունը և հաճախորդներին ուղղված նյութերը
  • Սերտորեն համագործակցել Պրոդուկտների, Վաճառքների, Հաճախորդների փորձառության, Թվային, Մասնաճյուղային ցանցի, Մարդկային ռեսուրսների, Իրավաբանական, Համապատասխանության և այլ ստորաբաժանումների հետ՝ արդյունավետ մարքեթինգային հաղորդակցություններ ապահովելու նպատակով
  • Աջակցել նոր պրոդուկտների թողարկմանը՝ մշակելով հաճախորդակենտրոն հաղորդագրություններ և շուկա դուրսբերման (Go-to-Market) հաղորդակցման ծրագրեր
  • Համագործակցել գրաֆիկական դիզայներների և ստեղծագործական գործակալությունների հետ՝ բրենդի ինքնությանը համապատասխան տեսողական նյութեր մշակելու նպատակով
  • Պատրաստել ստեղծագործական բրիֆներ (Creative Briefs) մարքեթինգային և հաղորդակցման նյութերի մշակման համար
  • Կառավարել արշավների իրականացման ժամանակացույցը, շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը, համաձայնեցումները, անհրաժեշտության դեպքում՝ բյուջեն, ինչպես նաև ապահովել նախագծերի իրականացումը գաղափարից մինչև գործարկում
  • Ապահովել բրենդի հաղորդագրությունների և տեսողական ինքնության հետևողական կիրառումը հաղորդակցման բոլոր ալիքներում։
  • Վերլուծել արշավների արդյունքները, գնահատել արդյունավետությունը և ներկայացնել բարելավման առաջարկություններ՝ հիմնվելով ստացված տվյալների և բիզնես նպատակների վրա
  • Հետևել շուկայի միտումներին, հաճախորդների վարքագծին և մրցակիցների գործունեությանը՝ նոր գաղափարներ և հաղորդակցման հնարավորություններ բացահայտելու նպատակով
  • Նպաստել բանկի բրենդի զարգացմանը և հաղորդակցման չափանիշների շարունակական կատարելագործմանը


Անհրաժեշտ պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, հաղորդակցությունների, բիզնեսի կառավարման, հանրային կապերի կամ հարակից ոլորտում
  • Առնվազն 2–5 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգային հաղորդակցությունների, բրենդի կառավարման, գովազդի կամ հարակից ոլորտում
  • Ինտեգրված մարքեթինգային արշավների մշակման և իրականացման փորձ
  • Բովանդակության ստեղծման և քոփիրայթինգի գերազանց հմտություններ
  • Պրոդուկտների կառավարման սկզբունքների իմացությունը կամ պրոդուկտային թիմերի հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն
  • Հաճախորդի ճանապարհի (Customer Journey), պրոդուկտի դիրքավորման (Product Positioning) և շուկա դուրսբերման հաղորդակցությունների (Go-to-Market Communications) վերաբերյալ գիտելիքները ցանկալի են
  • Գերազանց հաղորդակցման, ներկայացման և շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ համագործակցության հմտություններ
  • Ստեղծագործ մտածողություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և խնդիրների լուծման կարողություն
  • Ռուսերեն կամ անգլերեն լեզվի լավ իմացություն

Job Details
Temporary
Tell your friends