Պարտականություններ
Իրականացնել ֆիքսված ցանցի մոնիթորինգ տեխնիկական ծառայությունների, ցանցային սարքավորումների և սերվերների մասով
Տեղեկացնել համապատասխան մասնագետներին անսարքությունների դեպքում տեղի ունեցած միջադեպերի մասին
Կատարել առաջին մակարդակի վերլուծություն անսարքությունների վերաբերյալ և քայլեր ձեռնարկել ըստ ցուցումների
Վարել նամակագրություն ընկերության գործընկերների հետ (անգլերեն)
Ներկայացնել պարբերական հաշվետվություններ
Պահանջված որակավորում
Ցանկալի է ունենալ բարձրագույն կրթություն ՏՏ կամ այլ տեխնիկական ոլորտում
Ունենալ առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում
Տիրապետել համակարգչային ցանցի կառուցվածքի մասին գիտելիքներին (ICND1 Մակարդակի)
Իմանալ Windows օպերացիոն համակարգերը պարտադիր և կիրառել դրանք, ցանցերի կառավարման համակարգերի իմացություն
Իմանալ Unix համակարգը (ցանկալի է)
Հայերենի և ռուսերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն
Ցերեկային և գիշերային հերթափոխով աշխատելու պատրաստակամություն
