Աշխատանքի պարտականություններ

 

  • Մասնակցել ընկերության կորպորատիվ անվտանգության համակարգում միասնական քաղաքականության մշակմանը և կիրառման ապահովմանը

  • Ապահովել և վարել համագործակցությունն ու փաստաթղթաշրջանառությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ՀՀ դատարանների, ՀՀ դատախազության, ՀՀ քննչական և հակակոռուպցիոն կոմիտեների, ՀՀ ՆԳ նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև ՀՀ և միջազգային (անկախ վարչակազմակերպական կառուցվածքի) կազմակերպությունների հետ

  • Իրականացնել տեղեկատվական անվտանգության վերահսկողություն, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ընթացակարգերի և կանոնակարգերի կատարելագործում

  • Մշակել նախագծեր և ներկայացնել առաջարկություններ անվտանգության կանոնակարգի, գործառույթների և ընթացակարգերի կատարելագործման նպատակով

  • Ապահովել ընկերության աշխատակիցների, հաճախորդների և բաժանորդների անձնական տվյալների պաշտպանությունը

  • Վերահսկել փաստաթղթաշրջանառության ընթացքում տեղեկատվության փոխանակման գործընթացը և նոր պրոդուկտներին վերաբերելի տեղեկությունների արտահոսքը

  • Հայտնաբերել գաղտնի տեղեկությունների հնարավոր արտահոսքի աղբյուրները և մշակել համապատասխան միջոցներ դրանց վերացման ուղղությամբ

  • Իրականացնել և հաշվառել ստուգումներ ու ուսումնասիրություններ գաղտնի տեղեկությունների հրապարակման, նման տեղեկություններ պարունակող փաստաթղթերի կորստի և այլ փաստերով, ինչպես նաև ներկայացնել առաջարկներ ծառայողական քննություն իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ

  • Իրականացնել այլ ուսումնասիրություններ, ստուգումներ և մասնակցել ծառայողական քննություններին վարչության ղեկավարի հանձնարարությամբ

  • Մասնակցել և օժանդակել ներքին խարդախությունների (ֆրոդ), գաղտնիք պարունակող տեղեկությունների արտահոսքի, կոռուպցիայի և այլ չարաշահումների դիմագրավման ու հակազդեցության վերահսկողության գործընթացներին

  • Վերահսկել ընկերության բիլինգային, գաղտնի և անձնական տվյալներ պարունակող այլ համակարգերին հասանելիություն ունեցող աշխատակիցների մուտքերի հիմքերը և դրանց բացակայության դեպքում ձեռնարկել համապատասխան քայլեր

  • Ստուգել և վերահսկել ընկերության ստորաբաժանումների կողմից բաժանորդների հեռախոսազանգերի վերծանումների բացման և տրամադրման ընթացակարգերի պահպանումը, հիմքերը, բիլինգային ծրագրերում համապասխան փաստաթղթերի առկայությունը, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկել գործուն (նաև կանխարգելիչ) միջոցներ

  • Վերլուծել աշխատակիցների վերաբերյալ բաժանորդների կողմից ստացված բողոքները (անձնական տվյալների տրամադրում, արտահոսք և այլն) և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ

  • Վերլուծել խնդրահարույց գործարքներով (ստորագրության կեղծում, անձը հաստատող փաստաթղթի անհամապատասխանություն և այլն) բողոքները

  • Կազմակերպել և դասավանդել դասընթացներ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ՝ «Անձնական տվյալների պաշտպանություն և տեղեկատվական անվտանգություն» թեմայով

  • Ապահովել գործառույթային խնդիրների կատարման շրջանակում փոխգործակցություն ընկերության այլ ստորաբաժանումների հետ

  • Մասնակցել ընկերության տարբեր հանձնաժողովների աշխատանքներին

  • Պատրաստել, հաշվառել և վերլուծել պարբերական հաշվետվություններ կատարված աշխատանքների (այդ թվում՝ բաժնի կատարած աշխատանքի) վերաբերյալ

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է իրավագիտության, տեղեկատվական անվտանգության կամ հարակից այլ ոլորտներում)

  • Անվտանգության համակարգում, տեղեկատվության պաշտպանության կամ պետական իրավապահ մարմինների հետ փոխգործակցության ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է

  • Անձնական տվյալների պաշտպանության, գաղտնի տեղեկատվության շրջանառության և համապատասխան իրավական կարգավորումների գերազանց իմացություն

  • Համակարգչային հիմնական ծրագրերի և տվյալների պաշտպանության հարթակների հետ աշխատելու ունակություն

  • Բարձր պատասխանատվություն, սկզբունքայնություն և կոնֆիդենցիալության կանոնների անվերապահ պահպանում

  • Վերլուծական ու հետաքննական մտածողություն, խարդախությունների և ռիսկերի բացահայտման ունակություն

  • Պետական մարմինների հետ գրագետ փաստաթղթաշրջանառություն և բանակցություններ վարելու հմտություն

  • Կոնֆլիկտների կառավարման և դժվարին իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն

Tell your friends