ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը մեկնարկում է  ՀՀ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության հարկային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելություն՝ վարչության ստորաբաժանումներում, այդ թվում` օպերատիվ տեխնիկական և արագ հակազդման բաժինների, Կրտսեր, առաջատար,գլխավոր պաշտոններ զբաղեցնելու համար:

 

Աշխատանքի պայմաններ՝ 

ՀԻՄՆԱԿԱՆ 

 

Դասընթացի նպատակ՝

Պետական եկամուտների կոմիտեն կազմակերպում է նոր չափանիշներով հարկային ծառայության պաշտոններ համալրելու նպատակով պատրաստման դասընթաց: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները  կստանան ՀՀ  ՊԵԿ համակարգում հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու հնարավորություն:

 

 Պարտադիր պայման՝

Դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները։

 

Դիմելու կարգ, անհրաժեշտ փաստաթղթեր՝

Դասընթացի ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց դիմում ՝    

Դիմումի Ձևաթերթիկ՝ կցելով հետևյալ փաստաթղթերի լուսապատճենները՝ 

        

  1. ինքնակենսագրական

  2. լուսանկար
  3. անձնագիր կամ նույնականացման քարտ,

  4. սոցիալական քարտ (հանրային ծառայությունների համարանիշ կամ չունենալու վերաբերյալ տեղեկանք),

  5. հարկային ծառայողի համար սահմանված մասնագիտական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները հավաստող փաստաթղթեր,

  6. արական սեռի անձինք՝ զինգրքույկի կամ դրան փոխարինող համապատասխան տեղեկանք,

  7. բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ ( * ծանոթագրություն օտարերկրյա պետությունում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության որակավորման աստիճանների համարժեքության և դիպլոմների ճանաչելիության մասին, ինչպես նաև հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ. հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված՝ հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների տված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ), հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգվում է կրթության և գիտության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի սահմանած կարգով)։ 

  8. Տեղեկանք աշխատանքային փորձի վերաբերյալ,

  9. Բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ (Բարեվարքության հարցաթերթ` Ձև 2)

(* ծանոթագրություն Բարեվարքության հարցաթերթի լրացման Ուղեցույց։ 

Բարեվարքության հարցաթերթը  լրացնելուց հետո  անհրաժեշտ է ուղարկել  word և pdf (ստորագրված) տարբերակները։

                Ստորագրել լրացված տարբերակի կամ առաջին կամ վերջին էջը։),    

   

9 Օտար լեզվի իմացության անհրաժեշտ մակարդակը հավաստող փաստաթուղթ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ)

(* ծանոթագրություն Տվյալ մակարդակը հավաստող փաստաթուղթ է հանդիսանում ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքների իմացության Քամն Յուրոպիըն Ֆրեյմվորք օֆ Րեֆերնս ֆօր Լենգվիջիսով (CEFR) սահմանված B1 մակարդակը հավաստող փաստաթուղթը` ռուսերենի՝ ТРКИ, անգլերենի՝ TOEFL, IELTS, ֆրանսերենի` DELF, DALF, TCF կամ այլ միջազգային կամ ներպետական հաստատությունների կողմից ճանաչված օտար լեզվի համապատասխան մակարդակի իմացության վերաբերյալ վկայականը (փաստաթուղթը),

Օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը չի պահանջվում, ինչպես նաև օտար լեզվի իմացության թեստավորում չի կատարվում, եթե բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթղթով հավաստվում է, որ տվյալ կրթությունը անձը ստացել է համապատասխան լեզվով։

Օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում դիմորդը կմասնակցի  ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող թեստավորմանը։):      

 

Դասընթացի ընդունելության մանրամասներ՝ 

                Ընդունելությունը բաղկացած է հետևյալ փուլերից՝

  1. թեստավորում՝ օտար լեզվի իմացության ստուգում և համակարգչային գիտելիքների ստուգում (բառացությամբ օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ նախատեսված է ֆիզիկական պատրաստվածության ստուգում ),
  2. հարցազրույց,
  3. դասընթաց,
  4. դասընթացի ամփոփիչ քննություն։

 

 1Թեստավորում

 11 օտար լեզվի գիտելիքների ստուգում

Օտար լեզվի իմացության բավարար մակարդակը ստուգվում է Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող թեստի միջոցով՝ սկսած դիմումների ընդունման վերջնաժամկետին հաջորդող օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում։ Ենթափուլը հաղթահարում են այն մասնակիցները, ովքեր ստանում են 70% և ավել գնահատական:

12 համակարգչային գիտելիքների ստուգում

Թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգման ենթափուլն անցկացվում է դիմումների ընդունման վերջնաժամկետին հաջորդող օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում։

Ենթափուլը հաղթահարում են այն մասնակիցները, ովքեր ստանում են 70% և ավել գնահատական: 

Ուսումնական կենտրոնը թեստավորման օրվա, վայրի  և ժամի  մասին բոլոր թեստավորումներից առնվազն 2 աշխատանքային օր առաջ տեղեկացնում է մասնակցին՝ դիմումում նշված էլեկտրոնային փոստի միջոցով։

Համակարգչային գիտելիքների ստուգման թեստավորման փուլի հարցերի նախապատրաստման 8 տեսաուղեցույցերը առկա են հղումներում՝ https://youtu.be/iFxywQ11Cn0https://youtu.be/BUQNamoaumshttps://youtu.be/lYkUowne2hQhttps://youtu.be/1I1rfrZrbbwhttps://youtu.be/5oQM27zOtFw,   https://youtu.be/uIJi_FgQ4Pohttps://youtu.be/HBK-qKGsR38https://youtu.be/YXsi9BLu8fo 

 

Համակարգչային գիտելիքների ստուգման հարցաշար

 

Օտար լեզվի իմացության ստուգման հարցաշարի օրինակներ

 

2  Հարցազրույց

Թեստավորումից հետո կազմակերպվում է հարցազրույցի փուլը։

Հարցազրույցի ընթացքում բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի վերլուծության արդյունքներով հարցերի միջոցով ստուգվում են մասնակիցների անձնական որակները և արժանիքները, ընդհանուր հոգեբանական նկարագիրը, ներառյալ ինքնատիրապետման, վարվեցողության, ունկնդրելու կարողության և հաղորդակցության հմտությունները։ Հարցազրույցի ընթացքում մասնակցին կարող են տրվել մասնագիտությանը, հարկային  օրենսդրության ընդհանուր կանոնակարգումներին, հարկային  ծառայողի վարքագծի կանոններին առնչվող բանավոր հարցեր։

Հարցազրույցի արդյունքներով, հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ յուրաքանչյուր մասնակցի համար կայացվում է դրական կամ բացասական որոշում: 

Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցներին արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է Ուսումնական կենտրոնը՝  2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով՝ դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին։

 

3 Դասընթաց

  • Դասընթացի տևողությունը բոլոր պաշտոնների համար կազմում է՝

  • Ոչ ղեկավար պաշտոնների (կրտսեր, առաջատար և գլխավոր մասնագետներ՝ բացառությամբ օրենքով սահմանված ղեկավար պաշտոնների) համալրման համար իրականացվում է մինչև 2 շաբաթ տևողությամբ`  մասնագիտական թեմաներով ուսուցում։ 

  • Ղեկավար պաշտոնների (վարչության պետի տեղակալի և բաժնի պետի պաշտոններ) համալրման համար իրականացվում է մինչև 2 շաբաթ տևողությամբ մասնագիտական ուսուցում և մինչև 5 օր տևողությամբ կառավարչական հմտությունների զարգացմանն ուղղված թեմաներով ուսուցում։ 

Դասընթացի նկարագրություն

  • Դասընթացի տևողությունը կազմում է մինչև 2 շաբաթ (օրական մինչև 6 ակ/ժամ)։ 

  • Դասընթացների ավարտին անցկացվելու է ամփոփիչ քննություն։ Եթե մասնակցի ավարտական գնահատականը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ տվյալ ժամանակահատվածում դասերից անհարգելի պատճառով բացակայել է 4-ից ավել դաս՝ զրկվում է ընդունելության գործընթացին մասնակցելու իրավունքից:

  • Դասընթացները կանցկացվեն ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում։ 

 

Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝  2026 թվականի հուլիսի 29-ը ներառյալ:

 

 Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝ 060  844  988, 060  844  986, 060  844  194, 060 844 951 կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:

Դիմորդների հետ հետադարձ կապը ապահովվելու է բացառապես դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով:

 

Job Details
Permanent
Tell your friends