Մենք բացում ենք նոր մանկական սրճարան և միջոցառումների տարածք՝ նախատեսված ծննդյան տոների և ընտանեկան հավաքների համար։
Պարտականություններ
- Մանկական, համեղ և տեսողականորեն գրավիչ մենյուի մշակում և իրականացում
- Սննդի անվտանգության և հիգիենայի բարձր ստանդարտների պահպանում
- Աշխատանքի կազմակերպում բարձր ծանրաբեռնվածության պայմաններում (միջոցառումներ, ծննդյան տոներ)
- Թեմատիկ և անհատականացված մենյուների ստեղծում
- Ծախսերի, չափաբաժինների և կորուստների վերահսկում
- Խոհանոցային թիմի կառավարում և զարգացում
- Համագործակցություն միջոցառումների թիմի հետ՝ ապահովելու ամբողջական փորձառություն
Ինչ ենք իրականում փնտրում
- Խոհարարի փորձ
- Արագ, դինամիկ միջավայրում աշխատելու կարողություն
- Բարձր կարգապահություն
- Ստեղծարար մտածողություն՝ հատկապես մատուցման և ձևավորման մեջ
- Էմոցիոնալ կայունություն՝ աղմուկի, ճնշման և անսպասելի իրավիճակների պայմաններում
Առավելություն կլինի
- Փորձ մանկական սրճարաններում կամ ընտանեկան ձևաչափի հաստատություններում
- Միջոցառումների ֆորմատով աշխատանքի փորձ
Ինչ ենք առաջարկում
- Նոր կոնցեպտի ստեղծման մասնակցություն՝ Հայաստանի առաջատար առևտրային կենտրոններից մեկում
- Մրցունակ աշխատավարձ
- Մասնագիտական աճ և զարգացում
Աշխատամքային գրաֆիկ՝
Աշխատանքային օրեր՝ չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի 12:00-21:00:
Հանգստյան օրեր՝ երկուշաբթի և երեքշաբթի:
Job Details
Permanent
Tell your friends
